
Հրշեջներին հաջողվել է մարել Փարիզի Նոթր Դամ դե Պարի տաճարում հրդեհը։ Այս մասին գրում է Figaro-ն՝ վկայակոչելով հրշեջների պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսին։
Նա հավելել է, որ տվյալ պահին «արտակարգ ծառայությունները շարունակում են հետևել օջախներին և սառեցնել տաք կառույցները», որպեսզի հրդեհը չվերսկսվի։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը տեղայնացվել է։ Հրդեհի մարման ժամանակ մեկ հրշեջ է տուժել։
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հարցաքննել է տաճարի վերականգնողական աշխատանքներով զբաղվողներին։ 1in.am