
Ապրիլի 15-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի տեղական ԶԼՄ-ների մամուլի ասուլիսը, պատգամավոր Հենզել Մկոյանի հետ:
Մամլո ասուլիսը տեւեց մոտ մեկ ժամ: Ասուլիսին լրագրողները հիմնականում հետաքրքրվեցին այն հարցերով, որոնք տեղական բնակիչների մոտ հետաքրքրություն են առաջացնում եւ տեղի են ունենում համայնքներում: Հարցերը հիմնականում վերաբերում էին ճանապարհներին, ջրին, աղբին, դպրոցներին, երկքաղաքացիության եւ տեխնիկական ստուգմանը: