Ինչպես ասուլիսում հայտնեց մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մունիցիպալիտետներում կվերանորոգվի ավելի քան 100 կմ ճանապարհ:
Արդեն սկսվել է Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի`21 կմ -անոց հատվածի աշխատանքները: Նինոծմինդա-Օրոջալար, Նինոծմինդա-Հեշտիա գյուղեր տանող ճանապարհները կավարտվեն այս տարեվերջին:Սաթխա- Սպասովկա ավտոճանապարհի համար հատկացվել է 500.000 լարի: Քաղաքի փողոցների ասֆալտապատման համար հատկացվել է 1,130,000 լարի: Բազմաբնակարան շենքերի բակերի համար տրամադրվել է 315.000 լարի:
Նինոծմինդա-Բավրա ճանապարհը կվերանորոգվի երկու առանձին ծրագրերով `Նինոծմինդա-Օրլովկա եւ Օրլովկա-Բավրա: Պատգամավորի խոսքերով, վարչապետի որոշմամբ, այս տարվա ընթացքում Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի վերանորոգման աշխատանքներն ավարտելու համար աշխատանքը պետք է իրականացվի արագացված տեմպերով:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքից մինչեւ Օրլովկա գյուղ տանող ճանապարհիը հատկապես վատ վիճակում է: Վարորդները դժգոհում են, որ անանցանելի ճանապարհների պատճառով մեքենաները հաճախ են փչանում:Այս տարի, կառավարության որոշմամբ, Նինոծմինդայից դեպի Դիլիիֆ գյուղ նույնպես կասֆալտապատվի 7 կմ հատված:
Այս աշխատանքների իրագործումը տրվել է ճանապարհային դեպարտամենտին: Իսկ 500.000 լարի գումարը, որը տրամադրվել էր Մամզարա գյուղի 1400 մետրանոց հատվածի ասֆալտապատման համար , կտրամադրվի քաղաքի փողոցների ասֆալտապատմանը: