Խորհրդարանի նիստերի դահլիճը կկրի Գամսախուրդիայի անունը

Խորհրդարանի նիստերի դահլիճը կկրի Գամսախուրդիայի անունը

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճը այսուհետ կկոչվի երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունով:

Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի առաջարկությունը այսօր միաձայն ընդունվել է բյուրոյի նիստում:

«Այս առաջարկությունը փաստարկային է․ 28 տարի առաջ, Վրաստանի անկախության վերականգնումը Զվիադ Գամսախուրդիան, ով այդ ժամանակ խորհրդարանի նախագահն էր, հենց այս լիագումար նիստերի դահլիճում է հայտարարել: Ի նշան այս հռչակագրի և Վրաստանի առաջին նախագահի հանդեպ ունեցած հարգանքի, առաջարկ կա, որպեսզի լիագումար նիստերի դահլիճը կոչվի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունով»,- հայտարարել է Կոբախիձեն:

Հիշեցնենք՝ Վրաստանի անկախության վերականգնումը հռչակվել է 1991 թվականի ապրիլի 9-ին՝ խորհրդային բանակի կողմից Թբիլիսիի կենտրոնում ազատության համար փողոց դուրս եկած խաղաղ ցուցարարների հանդեպ իրականացված դաժան գործողություններից ուղիղ երկու տարի անց։