Գոմաղբ `Էրզրումյան փողոցի կոյուղագծի խցանման պատճառը

Գոմաղբ `Էրզրումյան փողոցի կոյուղագծի խցանման պատճառը

Էրզրումյան փողոցում ջրամատակարարման ծառայության իրականացրած մաքրման աշխատանքներից հետո, որի առաջացման պատճառը կոյուղագծին միացված գոմաղբն էր, առաջացել է փոս, որի արդյունքում կեղտաջրերը հեղեղում են փողոցը, այնուհետեւ լցվում բնակիչների բակեր:

Խնդիրը լուծելու համար Նինոծմինդայի ջրամատակարարող ընկերության աշխատողները փորել են փոս:

Ջրամատակարարման ծառայության աշխատակիցների խոսքերով `այս փողոցում խցանում հաճախ է տեղի ունենում եւ խնդրի կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն նոր դիտանցք տեղադրել, այլեւ բնակիչները դադարեն թափոնները կոյուղու համակարգ լցնեն:

Բնակիչների խոսքերով, արդեն 10 օր է ինչ կեղտաջրերը ողողում են փողոցը, ճանապարհը դարձել է անանցանելի: Եվ խնդիրը կլուծվի, եթե համապատասխան իշխանությունները ուշադրություն դարձնեն եւ տուգանք սահմանեն խախտում կատարողներին:

Ինչպես նշեցին ջրամատակարարող ընկերության աշխատողները , խնդիրը կլուծվի մի քանի օրվա ընթացքում, թեեւ կասկածի տակ են դնում, քանի որ բնակիչները շարունակում են գոմաղբը թափել կոյուղու համակարգ: Հիշեցնենք, որ այս փողոցում կոյուղագծի խցանումն առաջին անգամ չէ, որի արդյունքում կոյուղաջուրը ողողում է փողոցը:

Հիշեցնենք, որ այս փողոցում կոյուղագծի խցանմուն առաջին անգամ չէ: Այս հարցը բազմիցս հաղորդվել է «NOR» ռադոյի կողմից:

Պետք է նշել, որ Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` թափոնները կոյուղի լցնելու համար կիրառվում է տուգանք:

Փոփոխությունների համաձայն, անհատը վճարելու է 400 լարի, իսկ իրավաբանական անձը` 1000 լարի: Նախագծում նշվում է, որ կրկնվելու դեպքում անհատը կվճարի 800 լարի, իսկ իրավաբանական անձը ՝ 2000 լարի: