Ապրիլի 15-ին Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը մամլո ասուլիսիժամանակ պատասխանեց երկքաղաքացիության վերաբերյալ հարցին: Նրանք, ովքեր արդեն տարիք ունեն եւ չեն կարողանում սովորել լեզուն, ինչ պետք է անեն:
«Մենք գնում ենք դեպի Եվրոպա, Եվրամիություն, ամբողջ Եվրոպայում, դուք լավ գիտեք, եթե մեկն ուզում է դառնալ եվրոպական երկրի քաղաքացի, նա պետք է իմանա պետական լեզուն: Եվրոպան այսօր մեզ ասում է, քանի որ ունենք առանց վիզայի ռեժիմը, եթե դուք ուզում եք Եվրոպա, ինչի այն մարդիկ, ովքեր անձնագիր են ստանում, պետական լեզուն չգիտեն: Հիմա մեր միակ խնդրանքն այն է , որ 40 տարեկանից բարձր մարդկանց աշնանը թույլ տան հեշտացված ձևով այդ քննությանը մասնակցեն և անձնագրեր ստանան: Երկքաղաքացիության համար դիմել է մոտ 60 մարդ, բայց դա անիմաստ է: Հայաստան կատարած այցի ընթացքում մեզ հետ էր Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Ես խնդրեցի պարզեցնել փորձությունը նրանց համար, ովքեր ավելի քան 40 տարեկան են, քանի որ նրանց համար դժվար է սովորել պետական լեզուն: Թեա Ծուլուկիանին պատասխանեց, որ մինչեւ աշուն նրանք կմտածեն եւ կընդունեն որոշակի հեշտ տարբերակ, պարզեցնելու համար հարցազրույցն ու թեստավորումն այն մարդկանց համար, ում տարիքը թույլ չեն տալիս սովորել լեզուն, որպեսզի այդ քաղաքացիները եւս կարողանան ստանալ քաղաքացիություն: Հետեւաբար անհրաժեշտ է սպասել մինչեւ աշուն», – պատասխանեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում ելույթ ունենալով Ախալքալաքի Մշակույթի տանը, նա շոշափեց նաեւ երկքաղաքացիության հարցը: Զուրաբիշվիլին, մասնավորապես ասաց, նրանք, ովքեր ցանկանում են քաղաքացիություն ստանալ, պետք է վրացերենի իմացության քննություն հանձնեն: