Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետական արարողությունների նստավայրում հանդիպում է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:
Դեմ առ դեմ հանդիպումից հետո հանդիպում է կայանալու ընդլայնված ձևաչափում: Նախատեսված են նաև մամուլի համար համատեղ հայտարարություններ:
Նախքան հանդիպման մեկնարկը պետական արարողությունների պալատում կայացել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիդի և Կիպրոսի պետական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:
Դիմավորման արարողությանը կատարվել են Կիպրոսի և Վրաստանի օրեհներգերը: Վրաստանի և Կիպրոսի նախագահները հարգել է Վրաստանի պետական դրոշը և միմյանց ներկայացրել պետական պատվիրակությունները:
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը կնոջ՝ Անդրի Անաստասիադիսի հետ միասին առաջին անգամ այցելել է Վրաստանի: Երկօրյա այցի շրջանակներում Կիպրոսի նախագահը հանդիպելու է նաև վարչապետ Մամուկա Բախտաձեին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին: Այցի շրջանակներում անցկացվելու է բիզնես-ֆորում, որտեղ քննարկելու են Վրաստանի և Կիպրոսի միջև տնտեսական հարաբերությունների հեռանկարները, ստորագրվելու է մի քանի պայմանագիր: Անաստասիադիսը հանդիպելու է նաև Վրաստանի պատրիարքին: 1tv.ge