Ռուսաստանը ցորենի բավական պաշարներ չունի, որպեսզի հացի ցածր գների սպասելիքներ ունենանք: Այս մասին ասել է Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան՝ մեկնաբանելով Վրաստանում հացի գնի հնարավոր աճի մասին լուրերը:
Նրա խոսքով, հացի գնի հետ կապված ակնկալիքները դրական չեն, սակայն ավելի հստակ տեղեկություն կլինի մայիսին, երբ Ռուսաստանում ցորենի բերքի ծավալների մասին հստակ տեղեկատվություն կլինի:
Ռուսական շուկայում ցորենի գնի հետ կապված իրավիճակը մեծ ազդեցություն ունի Վրաստանում հացի գնի վրա, քանի որ հենց Ռուսաստանից է ներկրվում ցորենի 95%-ը:
«Այսօրվա դրությամբ համաշխարհային շուկայում իրավիճակը մի փոքր բարելավվել է, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանը մեծ քանակությամբ ցորեն է արտահանել, այսօր այնտեղ չկա պահուստ: Սա շատ լարված հավասարակշռություն է, սակայն, հնարավոր է մոտ ապագայում իրավիճակն այդքան էլ վատ չլինի», — ասել է Սիլագավան:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից խանութներում հացի գինը աճել է մոտ 5-10 թեթրիով, ինչի վերաբերյալ մրցակցության գործակալությունը շարունակում է ուսումնասիրություններ անցկացնել:aliq.ge