
Վրաց լեզվի օրվա կապակցությամբ Թբիլիսիի պետական համալսարանը հայտարարել էր էսսեի մրցույթ՝ «Վրացերենը՝ իմ պետական լեզու» թեմայով:
Մրցույթի իրականացմանն աջակցում էին Վրաստանի կրթության, գիտության և մշակույթի ու սպրորտի նախարարությունը, Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի ԹՊՀ-ի երիտասարդական կենտրոնը և հումանիտար գիտությունների ֆակուլտետը, Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցը, հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարությունը, «Կրեատիվ դպրոցը», լեզվի ամերիկյան դպրոցը:
Մրցույթին մասնակցել էին տարբեր բուհ-երի ուսանողներ, Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցի ունկնդիրներ: Մրցույթի արդյունքում լավագույն 10 էսսեներից 3-ը Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցի ուննկդիրներինն էր՝ մեկը Նինոծմինդային ուսումնական կենտրոնի ունկդիր Նեկտար Ղարիբյանի աշխատանքը, երկուսը՝ Մարնեուլի ուսումնական կենտրոնի:
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ԹՊՀ-ում, ապրիլի 15-ին: Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցի և ԹՊՀ-ի կողմից կրկնակի պարգևատրվեցին «Լավագույն ձեռագիր» մրցույթի հաղթողները: