Նախագահի երկու նստավայրերի համար պետությունն ամսական 190 հազար լարի է ծախսում

Նախագահի երկու նստավայրերի համար պետությունն ամսական 190 հազար լարի է ծախսում

Պետությունը նախագահի հին և նոր նստավայրերի վրա ամսական 190 հազար լարի է ծախսում: Այս մասին տեղեկացնում է Interpressnews-ը՝ հղում անելով պետական պահպանության հատուկ ծառայության տվյալների վրա:

Նշված գումարից 134 հազարն ամսական ծախսվում է Հավլաբարի, իսկ 57 հազարը Աթոնելիի նստավայրի վրա: Ծախսերը ներառում են ինչպես կոմունալ վճարումները, այնպես էլ անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը:

Օրինակ, ընթացիկ տարվա փետրվարին Հավլաբարի պալատի կոմունալ վճարումները կազմել են 64 հազար 22 լարի, իսկ անվտանգության աշխատակիցների աշխատավարձը կազմել է 47 հազար 835 լարի:

Աթոնելի փողոցի պալատի կոմունալ ծախսերը նույն ամսում կազմել են 8 հազար 475 լարի: Տեխնիկական ծառայությունների վրա 10 հազար լարի է ծախսվել, իսկ անվտանգության աշխատակիցները 19 հազար 717 լարի աշխատավարձ են ստացել, դրան գումարած նաև 4 հազար 980 լարի հավելավճար: aliq.ge