Անցնելով Նինոծմինդա-Ախալքալաքի հիմնական ճանապարհը, բացվում է տհաճ տեսարան, մայրուղու մոտ գտնվող ծառերը եւ դաշտերը ծածկված են պոլիէթիլենային տոպրակներով:
Ջիգրրաշենի գյուղի բնակիչների վարելահողերը գտնվում են աղբանոցին մոտ, այստեղից էլ տոպրակները հայտնվում են դաշտերում, որոնք բնակչության համար բնապահպանական խնդիր են ստեղծում:
Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետներից հավաքված աղբը լցվում է Ջիգրաշեն գյուղի մոտ գտնվող այս աղբանոցում: Քամին բազմաթիվ պոլիէթիլենային տոպրակներ է քշում, որոնք հայտնվում են մոտակա դաշտեր եւ արոտավայրեր:
Նկարահանման ժամանակ հանդիպեցինք մի մարդու, ով հավաքում էր աղբը: «Արդեն երկրորդ ամիսն է, ինչ աշխատանքի եմ ստացել «Մարտվիս» ընկերությունից եւ գրեթե ամեն օր, երբ քամի չկա, պարկի մեջ հավաքում եմ աղբը: Հավաքած աղբը նորից կրում եմ աղբանոցը », – ասաց Քրիստ Աղաջանյանը:
Ինչպես մամլո ասուլիսում մեզ պատասխանեց պատգամավոր Հենզել Մկոյանը, նրանք խոսել են այդ տարածքի մասին, որպես խնդիր, եւ ղեկավարությունը տեղյակ է: Այս խնդիրը լուծելու համար մի քանի ամսվա ընթացքում պետք է բերվեն հատուկ փակ տարաներ, աղբը բեռնելու համար:
Հիշեցնենք, որ աղբանոցը բացվել է 2015 թվականին եւ նախատեսվել է երկու մունիցիպալիտետներն, 9 տարի ժամկետով: Աղբանոցը ցանկապատված է, աղբը թափվում է այնտեղ, եւ այնտեղ պահվում: