Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընթացիկ տենդերները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընթացիկ տենդերները

Նինոծմինդայի քաղաքապետարանի հանրային գնումների ծառայությունը հայտարարել է մի քանի մրցույթ: Իրականացվող մրցույթները մասնավորապես վերաբերում են ենթակառուցվածքային աշխատանքներին:

Հայտարարվել է Նինոծմինդայի փողոցների ասֆալտապատման մրցույթ , որը ֆինանսավորվում է տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, որի համար հատկացվել է 1,116,258 լարի:

Մրցույթ է հայտարարվել նաեւ մունիցիպալիտետի մի քանի դպրոցներում վերանորոգման աշխատանքների համար: Նինոծմինդայի թիվ 3 դպրոցին տրամադրվել է 105.765 լարի, 23.478 լարի Օրոջալար գյուղի դպրոցի համար; 82 000 լարի Նինոծմինդայի թիվ 4 դպրոցի համար:

Գորլովկա գյուղում նոր վրացական դպրոցի կառուցման համար տրամադրվում է 424,820 լարի: Մրցույթը շահել է «კ-კომპანია» ընկերությունը: Աշխատանքը պետք է ավարտվի պայմանագիրը կնքելուց 120 օր հետո:

Նշենք, որ դպրոցը կառուցվելու է գյուղի գիշերօթիկ դպրոցի հին շենքի տարածքում: Պատերը կան, մնում է վերակառուցել եւ իրականացնել մնացած աշխատանքները: