
Քութաիսիում բնակելի շենքի պատուհանից ընկել է կին: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Զուրաբ Ճավճավաձե փողոցում: Կինը տեղում մահացել է:
Հարևանների խոսքով, միջին տարիքի կինը ընկել է շենքի 8-րդ հարկից: Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցած փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանության հասցնում:1tv.ge