Ապրիլի 14-ին’ Վրաստանում նշում էին վրաց լեզվի տոնը։ Օրվա կապակցությամբ, չնայած ուշացումով Մեծ Գոնդուրայի հանրային դպրոցում անցկացվեց միջոցառում, որի կազմակերպիչներն էին վրաց լեզվի ուսուցչուհիներ Գյուլիզար Թարզյանն ու Մարեխի Մելիքիձեն։
Մասնակցում էին 3-րդ, 8-րդ և 11-րդ դասարանի աշակերտ – աշակերտուհիները։ Նրանք հանդես եկան երգով , պարով, տարատեսակ արտասանություններով, որոնց գերակշիռ մասը վրացերենով էր, բայց անշուշտ հայերենի մասին էլ չէր մոռացվել։
Հանդիսատեսի կողմից առանձնահատուկ ուշադրություն գրավեց նաև թատերական ներկայացումը , որ մեծ վարպետությամբ էր բեմադրված ։ «Վրացական պարերում այնպիսի վարպետություն կար, կարծես պարողները պրոֆեսիոնալներ լինեին , վրացերեն խոսքը մաքուր էր, պարզ ու վճիտ , բառերը լավ էին արտաբերվում, սխալները քիչ էին ու սա խոսում էր այն մասին, որ դպրոցներում վրացերենի մակարդակը բարձրանում է։
Պետական լեզուն առանց որևէ արգելքի են հասկանում բոլոր դպրոցականները» – ուրաախությամբ նշում էին ուսուցչուհիները։
Ներկաները մեծ բավականություն ստացան միջոցառումից ու իրենց խորհին շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին։
Նյութը տրամադրել է «NOR» ռադիոյի կամավոր Արմենուհի Շիրինյանը: