Ապրիլի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի Նարեկ մանկապարտեզի ավագ խումբը նշեց Զատիկը:
«Բոլոր երեխաները կարծում են, որ Զատիկը ձու կռվեցնելու համար է, բայց դա այդպես չէ, մենք պարտավոր ենք քրիստոնեությունը ներկայացնել մեր երեխաներին: Բոլոր ազգերի մշակույթը դա հավատն է, դաստիարակությունը եւ կրթությունը », – նշեց Նաիրուհին:
Միջոցառումը կազմակերպել էր Նարեկ մանկապարտեզի վարչուհին:
Ինչպես ասում է Նաիրուհի Չոբանյանը, սա ավանդույթների պահպանման լավ մեթոդ է, քանի որ տարեց-տարի փոխվում են տեխնոլոգիաները եւ ավանդույթները մոռացվում են : Մանկապարտեզից սկսած պետք է սերմանվի մշակույթը եւ կրթությունը երեխայի մեջ: Հիմա, միջոցառման ավարտից հետո, երեխաները գիտեն, որ Զատիկը ոչ միայն ձու կռվեցնելու մեջ է, այլեւ նշում է Քրիստոսի հարությունը: Միջոցառման ժամանակ երեխաներն իրենց ծնողներին ցույց տվեցին, թե ինչպես են խաչել Հիսւսին, որ նախքան ընթրիքը պետք է աղոթել, աղջիկները աղոթքի ժամանակ պետք է ծածկեն գլուխը գլխաշորով եւ խաչակնքեն: