Զատիկին ընդառաջ եղանակը համեմատաբար կբարելավվի

Զատիկին ընդառաջ եղանակը համեմատաբար կբարելավվի

Շաբաթվա վերջին օրերին Վրաստանում եղանակը համեմատաբար կբարելավվի, – հաղորդում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Թբիլիսիում և ամբողջ Վրաստանի տարածքում երեքշաբթի օրը եղանակը կտրուկ վատթարացավ: Ամբողջ երկրում անձրև էր գալիս, բարձրալեռ տարածքներում էլ՝ ձյուն: Քամու ուժգնությունը երբեմն գերազանցում էր 25 մ/վ-ը:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, տեղումները Վրաստանում կշարունակվեն մինչ շաբաթ օրը՝ ապրիլի 20-ը: Օդի ջերմաստիճանը կտատանվի 9-14 աստիճանի սահմաններում:

«Եղանակը համեմատաբար կբարելավվի ապրիլի 21-22-ը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով», – նշում են օդերևութաբանները:

Ապրիլի 19-ից ապրիլի 22-ը Թբիլիսիում սպասվում է անձրևոտ եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +11 -13 աստիճան:

Ինչ վերաբերում է վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին, որն արդեն երկրորդ օրն է փակ է վատ եղանակի պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում, մինչև ապրիլի 20-ը ձյուն կտեղա:

Թույլ ձյուն է սպասվում ապրիլի 21-ին և 22-ին` երեկոյան և գիշերը: