
Ապրիլի 14-ին, Նինոծմինդայի շրջանի Մ.Արագյալ գյուղի հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում’ նվիրված վրաց-լեզվի օրվան:
Միջոցառմանը մասնակցում էին 5-րդ դասարանի աշակերտները: Միջոցառման ընթացքում երեխաները վրացերեն լեզվով ասմունքեցին, երգեցին ու բեմական տարբեր համարներ ներկայացրեցին ուսուցիչներին, ծնողներին ու մնացած հյուրերին:
Միջոցառումը կազմակերպել էր նշված դպրոցի, վրաց լեզվի ուսուցչուհի’ Վարսենիկ Խաչատրյանը:
Նյութը տրամադրել է «NOR» ռադիոյի կամավոր Գոհար Աղջոյանը.