Ապրիլի 20-ին Ասպինձայի մունիցիպալիտետի հայաբնակ Դամալա գյուղում բացվեց Վրաստանում թվով երրորդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան:
Ինժեներական լաբորատորիայի բացումը հնարավոր դարձավ «Ջավախեթի հիմնադրամի» աջակցությամբ:
Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը, Գիա Գոգաձեն, «Աջակցություն Ջավախքին» հիմնադրամի ներկայացուցիչ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը , նորագույն ինժեներական տեխնոլոգիաների լաբորոտորիայի ղեկավար Սեդրակ Վարդանյանը եւ այլ հյուրեր:
Բացման խոսքում Սոս Սահակյանը ողջունեց բոլոր հյուրերին եւ շնորհավորեց գյուղացիներին `երեխաներին կրթելու նոր հնարավորության առթիվ:
Նշենք, որ տարբեր վայրերում գործում է ավելի քան 265 ինժեներական լաբորատորիաներ: Առաջին «Արմաթ”-ը Ջավախքում բացվել է անցյալ տարվա հունիսին, Ախալքալաքում , իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում Վրաստանում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ այս տարվա փետրվարին, Դամալա գյուղում բացված «Արմաթ» լաբորատորիան թվով երրորդն է :
Լաբորատորիայում երեխաներին սովորեցնում են ռոբոտներ հավաքել, նրանց «ուղեղը» ծրագրավորել, լազերային փորագրություն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն և դիզայներական հմտություններ:Այս մեքենաները վերահսկվում են համակարգչի միջոցով, եւ ապագա ինժեներները պետք է հրաման տան մեքենաներին եւ գրել ալգորիթմներ: Ծրագիրը խթանում է Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացումը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվությունը և ստեղծում աշխատանքի հնարավորություններ ու հայրենիքում մնալու հեռանկարներ: