Այսօր՝ ապրիլի 21-ին, Հռոմի Կաթոլիկ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Դեռեւս նախօրեին Հռոմ են ժամանել հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի օրհնությունն ստանալու համար: Կաթոլիկների հետ մեկտեղ Քրիստոսի Հարության տոնը նշում է Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես նաեւ բողոքականների մեծ մասը:
Կաթոլիկ եւ ուղղափառ Զատիկը սկսել են տոնել տարբեր օրերին XVI դարում կատարված ծավալուն օրացուցային ռեֆորմի արդյունքում:
Հուլիան եւ առաքելական օրացույցերի միջեւ տարբերությունը հիմնականում մեկ շաբաթ է, այդ օրերը հազվադեպ են համընկնում:
Զատկի օրն ամեն տարի որոշվում է լուսնային-արեւային օրացույցի միջոցով: Այս տարի կաթոլիկները նշում են Զատիկը ապրիլի 21-ին, իսկ ուղղափառները՝ ապրիլի 28-ին: Քրիստոնյաները մեկնաբանում են տոնի անվանումը որպես «անցում մահվանից կյանք, եւ եկրից երկինք»: