Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուսթաֆաևան, սոցիալական ցանցում գրել է, որ Բաքվի բանտերից մեկում գտնվող Մուխթարլիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, սակայն, նրան դեռևս ոչ մի բժիշկ չի այցելել:
Լեյլա Մուսթաֆաևան գրում է, որ Մուխթարլիին անհանգստացնում է բարձր ճնշումը, ցավում են աչքերը, ունի դիաբետ:
Աֆգան Մուխթարլիին անհայտ հանգամանքներում 2017 թվականի մայիսի 29-ին առևանգել են Թբիլիսիից: Ավելի ուշ նա հայտնվեց Ադրբեջանի տարածքում՝ Բաքվի բանտում: Մուխթարլիի խոսքերով, նրան Թբիլիսիից առևանգել են քրեական ոստիկանության հագուստով անձինք: Ադրբեջանի իշխող կուսակցության անդամ Էլման Նասիրովի հայտարարությամբ դա Վրաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների հաջողված օպերացիան էր:
Վրաստանում դեռևս քննվում է առևանգման հանգամանքները։
Աֆգան Մուխթարլիին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվել, նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: aliq.ge