ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնությամբ Վրաստանում 2018 թվականին անցկացվեց հարցում արյան մեջ կապարի քանակությունը որոշելու համար։ Հարցման արդյունքները հայտնի դարձան ապրիլի 23-ին։ Հարցման համաձայն, Սամցխե-Ջավախեթիում հարցված երեխաների 32% -ի արյան մեջ կա կապարի պարունակության ավելացում:
Տարածաշրջանում երեխաների 32% -ի արյան մեջ կապարի պարունակությունը կազմել է 5-10 մկգ/դլ (միկրոգրամ/դեցիլիտր), որը ցույց է տալիս մի փոքր աճ, իսկ երեխաների 12%-ի արյան մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ կապար, որը հավասար է եղել 10 մկգ/դլ: Ըստ Վրաստանի շրջանների անցկացրած հարցման երեխաների արյան մեջ կապարի պարունակության տվյալների մեծ մասը տարբեր է: Աջարիայում ամենավատ իրավիճակն այդ առումով է:
Կապարի մակարդակը որոշելու նպատակով Վրաստանում 2-7 տարեկան շուրջ 1,578 երեխաներից վերցվել է երակային արյան նմուշներ: