
Վրաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից 100 օր է անցել: Այս հարցի վերաբերյալ տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստում պատգամավորները լսել են կենսաթոշակային գործակալության տնօրեն Լևան Սուրգուլաձեին:
Վերջինիս տեղեկատվությամբ, կուտակային կենսաթոշակային համակարգին անդամագրված է ավելի քան 750 000 մարդ: Նրա խոսքով ներկա պահին առկա տեղեկատվության համաձայն թոշակային վճարների ծավալը կազմում է 175 մլն լարի:
Լրագրողների հետ ճեպազրույցում նա նաև հավելել է, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումը հաջողությամբ է ընթանում:
«Համակարգից դուրս գալու ցանկություն ունեցողների թիվն այնքան էլ մեծ չէ: Համակարգից այս պահին դուրս է եկել 2 900 մարդ: Սա 750 000 մարդու հաշվով ընդամենը 0,4 տոկոսն է»,- նշել է Լևան Սուրգուլաձեն:aliq.ge