Ապրիլի 23-ին խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը քաղաքապետարանի ղեկավարության հետ այցելեց Նինոծմինդայի թիվ 1 դպրոց եւ ծանոթացավ դպրոցի խնդիրներին:
Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը խարխուլ վիճակում է, ամեն տարի խորանում են պատերի ճեղքերը: Դպրոցը, աշակերտների քանակով մունիցիպալիտետի ամենամեծն է, այնտեղ սովորում են 380 աշակերտներ:
Պատգամավորի խոսքերով, դպրոցի իրավիճակը իսկապես շատ ցավալի է, մենք նախարարին եւ կառավարությանը տեղեկացրել ենք այդ մասին, գլխավորն այն է, որ գումարն արդեն կա: Օրերս Թբիլիսիից կժամանեն փորձագետներ, եւ փորձաքննության հիման վրա համապատասխան աշխատանք կկատարվի:
Պատգամավորը ավելացրեց, որ ամենայն հավանականությամբ նրանք, կկառուցեն նոր դպրոց, քանի որ դպրոցը վատ վիճակում է: Եվ լավ կլինի, եթե նոր դպրոց կառուցվի:
Նշենք, որ թիվ 1 դպրոցը կառուցվել է 1938 թվականին, եւ մինչ օրս հիմնանորոգում չի անցկացվել: Կատարվել է մասնակի վերանորոգում, փոխվել են շենքի տանիքը եւ պատուհանները :