Նինոծմինդայում՝ Ազատության եւ Հովսեփյան փողոցների խաչմերուկում, վնասվել է ջրագիծը , ջրամատակարարման ծառայությունը աշխատում է լուծել խնդիրը:
Առկա խնդիրը վերացնելու համար քաղաքի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները ստիպված են քանդել ասֆալտի շերտը: Ըստ աշխատողների `վթարը տեղի է ունեցել հին ջրատարների պատճառով, որոնք տարիների ընթացքում ժանգոտվել են եւ հաճախ դառնում են խնդրի պատճառ:
Խնդիրը կվերանա երկու ժամվա ընթացքում, որից հետո ջրամատակարարումը կվերականգնվի: