
Վրաստանի մասշտաբով դպրոցների ենթակառուցվածքը արևմտյան չափանիշին համապատասխանեցնելու համար, անհրաժեշտ է առնվազն 7 միլիարդ լարի,- այս մասին Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլին հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի «Բիզնես-գործընկեր» հաղորդման շրջանակներում: Հաղորդման գլխավոր թեման է լինելու կրթությունը և սեկտորում առկա խնդիրները:
«Տարիների ընթացքում կուտակված խնդիրներ կան բոլոր ուղղություններով: Վրաստանի մասշտաբով դպրոցների ենթակառուցվածքը որպեսզի լինի արևմտյան չափանիշին համապատասխան, առնվազն անհրաժեշտ է 7 միլիարդ լարի: Ինչ վերաբերում է միայն տեխնիկական խնդրին, դրանից բացի, անհրաժեշտ է լուծել մանկավարժների նյութական վիճակը: Եթե դրա մասին հոգ չտանենք, շատ բարդ կլինի մեր առջև ծառացած խնդիրները լուծել»,- հայտարարել է Բատիաշվիիլին:
Նախարարի մեկնաբանմամբ, կարևոր խնդիրների թվում է նախադպրոցական կրթությունը, համալսարանների որակը և շրջաններում մասնագիտական ուսումնարանների մատչելիությունը:1tv.ge