Ապրիլի 23-ին Դիլիֆ եւ Մ. Արագայլ գյուղերում տեղի ունեցավ մանկապարտեզների բացում:
Բացմանը ներկա էին քաղաքապետարանի ղեկավարությունը, պատգամավոր Հենզել Մկոյանը եւ գյուղի հասարակությունը: Գյուղի բնակիչները աղ ու հացով դիմավորեցին Անիվարդ Մոսոյանին եւ պատգամավոր Հենզել Մկոյանին: Երեխաները հանդես եկան հայ եւ վրացական պարերվ եւ երգերով:
Մանկապարտեզները կսկսեն գործել ապրիլի 30-ից ժամ 10-ից 14: 00-ն առանց սնունդի: Թեեւ օրենքով, եթե երեխաները ավելի քան երեք ժամ մնում են մանկապարտեզում, նրանք պետք է սնվեն առնվազն օրական մեկ անգամ: Մանկապրտեզներում ստեղծվել են անհրաժեշտ նախնական պայմաններ, կա սանհանգույց, խաղալիքներ եւ անհրաժեշտ պարագաներ:
Դիլիֆ գյուղի պարտեզը նախատեսված է 60 երեխայի համար: Մանկապարտեզի վարչուհի Ազգանուշ Նազեյանը նշեց, որ գյուղի մանկապարտեզն անհրաժեշտ էր: Շատ ծնողներ, ովքեր հնարավորություն ունեն, հարեւան գյուղերից իրենց երեխաներն կբերեն մանկապարտեզ:
«Ինչպես մյուս զարգացած երկրներում, մեր գյուղին նույնպես պետք է նախադպրոցական կրթարան : Կրթությունը շատ կարեւոր է երեխաների զարգացման համար », – ասում է Դիլիֆ գյուղի բնակիչ Աննա Բաղդասարյանը: Աննան ունի երեք տարեկան երեխա, ով կգնա մանկապարտեզ: Ինչպես ասում է Աննան, ես աշխատում եմ երեխաների հետ տանը, բայց դա բավարար չէ երեխաների զարգացման եւ կրթության համար, նրանք պետք է շփվեն եւ խաղան հասակակիցների հետ:
Մ.Արագալ գյուղից 50 երեխա ինչպես նաեւ երեխաներ Փ.Արագյալից կհաճախեն Մ.Արագյալի մանկապարտեզ: Բնակիչները շատ ուրախ են, որ երեխաները հնարավորություն ունեն հաճախելու մանկապարտեզ:
Փ. Արագյալի բնակիչներին հուզում է տրանսպորտի խնդիրը: Բնակիչները դիմել են խորհրդարանի պատգամավորին եւ խնդրել որ տրամադրեն տրանսպորտ երեխաներին Փ.Արագյալից Մ.Արագյալի մանկապարտեզա հասցնելու համար: Պատգամավորը խոստացավ այս մասին խոսել քաղաքապետի հետ եւ որոշում կայացնել: