Ամերիկյան InSight վայրէջքային սարքի ֆրանսիական SEIS սեյսմաչափն աշխարհում առաջին անգամ Մարսի վրա երկրաշարժ է գրանցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNES ֆրանսիական տիեզերական գործակալությանը:
Գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ ապրիլի 6-ին սեյսմաչափը ազդանշան է գրանցել՝ նման այն երկրաշարժերին, որոնք Լուսնի վրա են գրանցվել ամերիկյան Apollo օդաչուավոր տիեզերանավերի թռիչքների ժամանակ:
Ամերիկյան վայրէջքային InSight սարքը Երկրից արձակվել է 2018 թվականի մայիսին եւ նոյեմբերին վայրէջք է կատարել Մարսի մակերեւույթին: Դեկտեմբերին ֆրանսիական SEIS սեյսմաչափը մանիպուլյատորի միջոցով սարքից 1,6 մետր հեռավորությամբ տեղադրվել է Մարսի մակերեւույթին: news.am