Ապրիլի 23-ին Նինոծմինդայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նինոծմինդացիները երթի ընթացքում պահանջում էին ճանաչել և դատապարտել հայերի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը: Երիտասարդների կողմից կազմակերպված երթը սկիզբ առավ Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցուց և կանգ առավ Մշակույթի կենտրոնի դիմաց տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, երիտասարդները ձեռքերին ունեին Հայաստանի և Վրաստանի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ ցեղասպանությունը դատապարտող մակագրություններով:
Մասնակիցները պահանջեցին, որ կոտորածը պաշտոնապես ճանաչվի Թուրքիայի կողմից որպես ցեղասպանություն: Ծածանվող հայ եւ վրացական դրոշները, `Ցեղասպանությունը դատապարտող գրություններով պաստառները , կոչ արեցին վերականգնել պատմական արդարությունը: