
Ապրիլի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը:
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված երիտասարդների կողմից կազմակերպված երթը սկիզբ առավ գյուղի կենտրոնից և կանգ առավ Սուրբ Վարդանանց եկեղեցու բակում: Ցուցարարները պահանջում էին, որ կոտորածը պաշտոնապես ճանաչվի Թուրքիայի կողմից որպես ցեղասպանություն:
Ցուցարարները կոչ էին անում վերականգնել պատմական արդարությունը, եւ զանգվածային կոտորածը պաշտոնապես ճանաչվի Թուրքիայի կողմից որպես ցեղասպանություն:
Մանրամասները մեր տեսանյութում: