
2019թ.ապրիլի 24-ին,Սաթխայի հանրային դպրոցում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնի 104 ամյա տարելիցին նվիրված «Ապրիլ և Ապրել» խորագրով միջոցառում:
Միջոցառման նպատակն էր ոչ միայն հիշել և հարգանքի տուրք մատուցել մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, այլ նաև ներկայացնել մեր պահանջը աշխարհին` պատժել ոճրագործին հասկացնելով, որ քանի դեռ առաջին ոճրագործը պատժված չէ, հանցագործությունները շարունակական բնույթ են կրելու: Ինչպես նաև սերունդներին հասկացնել, որ պետք է միաբանվել, հզորանալ և հասնել հատուցման` բարձր պահելով ազգային ոգին:
Դու պիտի ապրես իմ հայ ժողովուրդ Հարատևության հավերժի ոգով…….. Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռիմա Վարդանյանը, VII և X դասարանների աշակերտների մասնակցությամբ:
Նյութը տրամադրել են համագյուղացիները.