Նինոծմինդայի մարզադպրոցի շախմատիստների թիմը Գորի քաղաքում զբաղեցրեցին առաջին տեղը:
Շիդա Քարթլիի Շախմատի ֆեդերացիայի հրավերով ապրիլի 20-21-ին Գորի քաղաքում կայացավ շախմատային մրցաշար, որին մասնակցում էին Նինոծմինդայի մարզադպրոցի շախմատիստների թիմը: Մասնակիցները մինչեւ 16 տարեկան էին :
Նինոծմինդա քաղաքի սպորտային դպրոցի թիմը ներկայացնում էին 16 հոգի ներգրավված էին Սաթխա գյուղից եւ Նինոծմինդա քաղաքի լավագուն շախմատիստներ:
Խաղը կայացավ Գորիի եւ Նինոծմինդայի թիմերի միջեւ, Նինոծմինդայի թիմը հաղթեց իր մրցակիցներին տասներկու միկրո-խաղերում եւ երեք միավորով զբաղեցրեց առաջին տեղը :
Նինոծմինդայի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանի խոսքով, մեր շախմատիստների ելույթը հաջող էր եւ նման մրցույթներին մասնակցելը շախմատիստներին մեծ փորձ է տալիս:
Յուրա Կույումչյանը ավելացրեց, որ վստահորեն խաղաց Արշալույս Տոնոյանը, Ժորա Վարդանյանը, Հովհաննես Պոդողլյանը, Արշալույս Զաքարյանը, Նարինե Ծառուկյանը, Արեւիկ Գրիգորյանը, Սարգիս Լալայանը եւ եղբայրները `Սուրեն եւ Սարգիս Սանոսյանները:
Նշենք, որ Նինոծմինդայի մարզադպրոցի շախմատիստները ամեն օր դասընթացներ են անցկացնում `մասնակցելու մայիսի 18-ին կայանալիք Վրաստանի առաջնությանը եւ Բաթումում կայանալիք փառատոնին, որը տեղի կունենա հուլիսի 1-ին:
Ավելի մանրամասն Նինոծմինդայի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանի հետ մեր զրույցում: