
Վրաստանի միացյալ ընդդիմության` Զուգդիդիի քաղաքապետի թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը Զուգդիդիում հանդիպել է ուսուցիչների հետ:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հայտնել են, որ հանդիպմանը ուսուցիչները խոսել են քաղաքական դիրքորոշան պատճառով իշխանությունների կողմից շանտաժի և ճնշումների մասին:
Կուսակցության տեղեկատվությամբ, հանդիպմանը ներկա է եղել նաև Զուգդիդիի 6-րդ դպրոցի մահացած տնօրեն Իա Կերձայայի որդի Բաչանա Շենգելիան, ով նշել է, որ թեև կան փաստեր Կերձայայի նկատմամբ իրականացված քաղաքական ճնշումների վերաբերյալ, դատախազությունը Իա Կերձայայի մահվան գործը չի քննում: