
Ամեն տարի Ժդանովականում կազմակերպվում են միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սակայն այս տարվա միջոցառումները տարբերվող էին։
Ապրիլի 23-ի երեկոյան կայացավ ջահերով երթ, ապրիլի 24-ին միջոցառումները շարունակվեցին ՝ նախ դպրոցում, այնուհետև գյուղի երիտասարդները խարույկ վառեցին ի հիշատակ անմեղ զոհերի։ Եղեռնի զոհերի հիշատակման ցերեկույթը կազմակերպել էին Ժդանովականի հանրային դպրոցի բարձր դասարանի աշակերտները ուսուցչուհի Նաիրա Մարիկյանի գլխավորությամբ։
Միջոցառման նպատակն էր հարգել զոհերի հիշատակը, պահանջել արդարություն և ճանաչում, ինչպես նաև բնակիչների և ցածր դասարանի աշակերտների մեջ սերմանել բարություն և հարգանք յուրաքանչյուր ազգի նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի, դատապարտի և թույլ չտա ցեղասպանություններ։
Միջոցառմանը աշակերտները ներկայացրեցին թեմատիկ երգեր, պարեր, եւ ոգեկոչման խոսքեր: