
Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած թուրք մտավորականների թիվը տարեցտարի ավելանում է՝ իր շարքերում ներառելով նաև ավելի երիտասարդ սերնդի:
Նրանցից շատերն, անտեսելով թուրքական իշխանության ճնշումներն ու հետապնդումները, ոչ միայն համարձակորեն բարձրաձայնում են նախնիների ոճրագործությունը, այլև գալիս Հայաստան, այցելում Ծիծեռնակաբերդի բարձունք ու ներողություն խնդրում հայ ժողովրդից:
Նրանք մարդիկ են, որոնք չեն փախչում պատմական իրողությունից՝ նույնն ակնկալելով նաև Թուրքիայի իշխանություններից: