
Ծնունդով Ջավախքցի Աշոտ Խանոյանը Գյումրիում սահմանել է նոր ռեկորդ:
Գինեսի ռեկորդակիր՝ Աշոտ Խանոյանը, ինչպես տեղեկացնում է նա իր ֆեսբուկյան էջում, երեկ Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակում ատամներով մի քանի ավտոմեքենա է քաշել:
Աշոտ Խանոյանը ծնունդով Ջավախքից է, բայց երկար տարիներ ապրել է Մոսկվայում, որտեղ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նոր ռեկորդներ է սահմանել: