
Այսօր Կարմիր Ուրբաթ է – Ավագ շաբաթվա ամենածանր օրը: Ուղղափառ եկեղեցին հիշում է Հիսուս Քրիստոսի խաչելությունը, խաչից իջեցումը և թաղումը:
Տաճարներում այսօր մատուցվելու է խաչից իջեցման կարգ: Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն Իլիա Երկրորդը խաչից իջեցման կարգ է կատարելու Սամեբայի աթոռանիստ տաճարում, 14:00-ին:
Ավագ ուրբաթ օրը տաճարներում պատարագ չի մատուցվում, քանի որ, ըստ ավետարանի, մարդկանց մեղքերից փրկելու համար, Աստված ինքն իրեն զոհաբերեց:
Հավատացյալներն այս օրը ձու են ներկում, ինչպես նաև պատրաստում թխվածքաբլիթներ, քանի որ ըստ ավետարանի, Հիսուս Քրիստոսի խաչելությունը տեղի է ունեցել հուդդայականների Պասեք տոնին: 1tv.ge