
Նինոծմինդայի մշակութային կենտրոնում ցուցադրվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 104-ամյակին նվիրված թատերական ներկայացում:
Հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսոր Արկադի Սիմոնյանի բեմադրած «Վրիժառու Աղավնիներ» թատերական ներկայացումը: Թեեւ մուտքն անվճար էր, դահլիճում հանդիսատեսները շատ քիչ էին, այնուամենայնիվ ներկայացումը կայացավ: Ներկայացմանը հանդես եկան մշակույթի կենտրոնի դերասանները:
Ներկայացման բեմադրության համար ռեժիսորը տեղեկատվություն է հավաքել մի քանի պատմական գրքերից:
Արկադին նշեց, որ հաղթահարել է դեկորացիայի, հագուստի բոլոր դժվարությունները, միայն մեկ խնդիր անհաղթահարելի է. դա հանդիսատեսի սակավությունն է: