ԱՄՆ Մերիլենդ նահանգում վիրահատության ժամանակ բժիշկները նորածնի ուղեղում մի քանի լիարժեք ատամ են հայտնաբերել, հաղորդում է բրիտանական Daily Star պարբերականը:
Չորս ամսական երեխայի մոտ գլխուղեղի հազվադեպ հանդիպող բնածին բարորակ ուռուցք են ախտորոշել՝ կրանիոֆարինգիոմա: Բժիշկները որոշել են գոյացությունը հեռացնել վիրահատական միջամտությամբ, որի ընթացքում տղայի ուղեղում ձևավորված ատամներ են հայտնաբերել:
Բժիշկների խոսքերով, սա եզակի դեպք է պատմության մեջ: Նրանք չեն բացառել, որ պաթոլոգիան կարող է ուռուցքի հետևանքը լինել: Գիտնականները վաղուց են ենթադրում, որ այն առաջանում է նույն բջիջներից, ինչ ատամները:
Այնուամենայնիվ, Մերիլենդի բժշկական կենտրոնի նեյրովիրաբույժ Նարլին Բիթիի խոսքերով, կրանիոֆարինգիոմայի դեպքում դա անհնար կլիներ, հատկապես հաշվի առնելով, որ նման տարիքում տղայի մոտ չէին կարող ատամներ ձևավորվել:
Այժմ երեխան գտնվում է կայուն վիճակում, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Ուղեղից հեռացված ատամները փոխանցվել են պաթոլոգին՝ հետագա ուսումնասիրության համար: 1in.am