Սաթխայի երկաթուղային կայարանի ջրագծի անցկացման ժամանակ վնասվել են բնակիչների ցանքատարածությունները:
«Demeriol Service» ընկերությունը քաղաքի ջրամատակարարման ավազանից, ջրամագիծ է անցկացնում դեպի երկաթուղային կայարան, մոտավորապես 3 կիլոմետր երկարությամբ:
Ըստ բնակիչների `երկաթքծի կայարանի աշխատակիցները ջրատարի անցկացման արդյունքում վնասել են ճանապարհն ու վարելահողերը:
Քաղաքի բնակիչ Ստեփանն ասում է, որ պատրաստվում է հացահատիկ ցանել, բայց անհնար է հասնել հողամասին, ճանապարհին մեծ փոսեր եւ քարեր կան: «Ինչ պետք է անեմ, սերմնացանի սեզոնը սկսվել է, իսկ հողամասում աշխատել հնարավոր չէ», -նշեց Ստեփանը:
Պետք է նշել, որ այս աշխատանքները սկսվել են անցյալ տարվա աշնանը, եւ դեռ մնում են անավարտ: Որոշ վարելահողերում, որտեղ բնակիչները պետք է տնկեն կարտոֆիլ, սփռված են քարեր, մի հատվածում էլ կոտրված է կամուրջը, որտեղից անցնում է ոռոգման ջրանգիծը: Ճանապարհները, որոնք հասցնում են հողատարածքներ, վնասվել են, եւ բնակիչները չեն կարողանում հասնել իրենց հողամաս:
«Մենք փչացրել ենք եւ առաջիկա օրերին կփորձենք վերականգնել: Եթե անհրաժեշտ լինի կներգրավենք եւս մեկ այլ էքսկավատոր եւ կավարտենք աշխատանքը»,- նշեց «Demeriol Service» ընկերության աշղեկ Աիդան Գուլիեւը:
Մանրամասները մեր նյութում: