
Այսօր նշվում է Անասնաբույժի միջազգային օրը : Այն ընդունել է Համաշխարհային անասնաբուժական ասոցիացիան 2000թ.-ին: Տոնը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսին :
Այսորվա կապակցությամբ Նինոծմինդայի համայնքյին ռադիոն շնորհավորում է մունիցիպալիտետի անասնաբույժներին:
Անասնաբուժական բժշկությունը կամ անասնաբուժությունը գիտության ճյուղ է, որը զբաղվում է կենդանիների հիվանդությունների, ինչպես նաև կենդանիների վնասվածքների և խանգարումների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ: Անասնաբուժության պատմական հայրենիքը համարվում է Ֆրանսիան:
18-րդ դարում Լիոնում Լյուդովիկոս XV-ը հիմնադրեց կենդանիների բժիշկների առաջին դպրոցը: Դպրոցի նպատակն էր կանխարգելել այն համաճարակները, որոնք դառնում էին մեծ քանակությամբ ընտանի կենդանիների ոչնչացման պատճառ: Անասնաբուժական հմտությունները ձևավորվել են դեռևս հնագույն ժամանակներից, երբ մարդիկ սկսել են ընտելացնել կենդանիներին:
Ընտանի կենդանիներն ապրուստի հիմնական միջոցն էին, ուստի մարդիկ մեծ հոգատարությամբ էին խնամում, ձգտում պաշտպանել տարատեսակ վտանգներից և բուժել կենդանիների հիվանդությունները բնական միջոցներով: Անասնաբույժի մասնագիտությունը միշտ հարգի է եղել բոլոր դարաշրջաններում և երկրներում:
Այդ մասին են վկայում հայտնի հեքիաթի հերոս Անասնաբույժ Այբոլիտի, անգլալեզու երկրներում Բժիշկ Դուլիթլի (Doctor Dolittle) հանդեպ մեծ սերը: Այսօր անասնաբույժներն աշխատում են անասնաբուժական կենտրոններում, անասնաբուժական կայաններում, կենդանաբանական այգիներում, գյուղատնտեսական ձեռնարկություններում, բոլոր այն կառույցներում, որոնցում կարող է առաջանալ կենդանիներին բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն: