Արդեն 2 տարի է անհայտ անձինք գողացել են Նինոծմինդա քաղաքի Գոգոլ փողոցի կոյուղու 3 դիտանցքի կափարիչները:
Բնակիչների խոսքով՝ բաց դիտանցքները վտանգավոր են թե հետիոտնի և թե տրանսպորտի համար հատկապես գիշերային ժամերին:
Ավելին, ամռանը բաց դիտանցքներից ամբողջ փողոցում գարշելի հոտ է տարածվում:
Նշենք, որ Գոգոլի փողոցում կոյուղագիծը անցկացվել է 2013թ. և բոլոր դիտանցքների վրա տեղադրվել են կափարիչներ:
Լրացուցիչ մանրամասներ մեր լուսանկարներում: