Վերջերս կարապի համաստեղությունում արթնացած V404 սեւ խոռոչը ոչ միայն կլանում է մատերիան եւ դրա մի մասը թքում գերտաք պլազմայի բարակ փնջերի տեսքով, այլեւ այն ներհյուսում է ինքնատիպ «պտուտակի» մեջ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Nature ամսագրում աստղագետների հոդվածը։
«Սա Ողջ Տիեզերքում ամենազարմանալի սեւ խոռոչն է։ Ինչպես եւ նրա քույրերը, նա մատերիա է գողանում հարեւան աստղից՝ իրեն շրջապատելով շիկացած գազից եւ փոշուց սկավառակով։ Ընդ որում, նրանց պտտման առանցքները չեն համընկնում, որի պատճառով սկավառակի ներսի մասը օրորվում է հոլի նման, որի հետեւանքով խոռոչի արտանետումները փոխում են ուղղությունը»,- պատմում է Բենթլիի Կերտինի համալսարանից (Ավստալիա) Ջեյմս Միլլեր Ջոնսը։
Ներկայում գիտնականները մեր Գալակտիկայում միայն չորս հոլ են գտել եւ ոչ մի հատ նրա սահմաններից դուրս։ 2015թ․ հունիսին անսպասելի արթնացավ ամենահայտնի V404 սեւ խոռոչը, որը մինչ այդ 26 տարի քուն էր մտել։
Այս օբյեկտը, որը գտնվում է Երկրից մոտ 6000 լուսային տարի հեռավորությամբ, հայտնաբերվել է անցյալ դարի 30-ականներին։ Այն ժամանակվանից նա երեք մեծ բռնկում է ապրել, որը թույլ է տվել աստղագետներին ուսումնասիրել դրա կառուցվածքը։ Այն իրենից ներկայացնում է Արեւի մոտ 0,7-ապատիկ զանգվածով աստղերի զույգ եւ խոռոչ, որը մոտ 9 անգամ ծանր է մեր լուսատուից։news.am