Վրաստանը նշում է եվրոպայի խորհրդին անդամագրվելու 20 տարին: Վրաստանի խորհրդարանում այս օրվա առթիվ տեղի է ունենալու հոբելյանական նիստ:
Նիստը բացելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն: Տոնական նիստին ելույթ են ունենալու՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լիլիեն Մորի Պասկյեն, Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, Սոփո Քացարավայի հայտարարությամբ, Վրաստանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ ունի սերտ համագործակցություն: Նրա խոսքով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աջակցությունը շատ կարևոր է:
Մինչ Վրաստանի խորհրդարանում տոնական նիստի բացումը, Վրաստանում այցով գտնվող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լիլիան Մորի Պասկյեն հանդիպելու է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Լիլիան Մորի Պասկյեն Վրաստան է ժամանել ապրիլի 28-ին: Նա արդեն հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Բացի այդ, նա այցելել է Ծերովանի և Օձիսի գյուղեր: