Մայիսի 1-ին տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների առաջին փոխնախարար, Իրակլի Քարսելաձեն, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ եւ քաղաքապետարանի ղեկավարներ այցելեցին Նինոծմինդա-Հայաստան ճանապարհ եւ ուսումնասիրեցին ընթացող վերականգնողական աշխատանքները:
Փոխնախարարի խոսքերով, 15 կմ հատվածի աշխատանքները կավարտվեն 2019 թ-ի սեպտեմբերին: «Մենք միջազգային ստանդարտներով կստանանք ժամանակակից, անվտանգ ճանապարհ: Մայիսի վերջում Նինոծմինդա-Հայաստան ճանապարհի մյուս հատվածի վերականգնման նախագիծը պատրաստ կլինի, սկսած Նինոծմինդա քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Հունիսին աշխատանքները կսկսվեն, եւ 2019 թ. հոկտեմբերին պետք է ավարտվի», – ասել է Իրակլի Քարսելաձեն:
Ըստ Քարսելաձեյի, ճանապարհը կլինի շատ բարձր որակով , 120 սմ նոր հիմքով, եւ 11 սմ -անոց ասֆալտի շերտով :
Նշենք, որ այս հատվածը վերականգնվում է 2018 թ. հունիսից եւ Նինոծմինդա-Բավրա մայրուղու երկայնքով երկու կիլոմետրանոց հատվածը, որը ասֆալտապատվել է 2018 թ. նոյեմբերին եւ մի քանի հատվածում ասֆալտը արդեն վնասվել է:
Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհի երկու կիլոմետրանոց հատվածում ասֆալտի շարքից դուս գալուն, Իրակլի Քարսելաձեն նշեց որ չի բացառվում բնակլիմայական պայմանները եւ ավելի կոնկրետ խիստ ձմեռը: Եթե դա պայմանավորված է շինաշխատողներից, ապա նրանք պետք է այն շտկեն: