Մրցույթ-Վիկտորինա Մեծ Արագյալի միջնակարգ դպրոցում

Մրցույթ-Վիկտորինա Մեծ Արագյալի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 25-ին Մեծ Արագյալի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ մրցույթ 9-րդ և 10-րդ դասարանների միջև, կենսաբանություն առարկայից։

Մրցույթ-վիկտորինան կազմակերպել էր դպրոցի կենսաբանության փորձառու ուսուցչուհի` Ալիսա Գալոյանը։ Այն ընթացավ բարձր մակարդակով։ Հաղթող ճանաչվեց <<Բազեներ>> խումբը, այսինքն 9-րդ դասարանցիները, իսկ <<Գայլերը>>` 10-րդ դասարանցիները փոքր-ինչ զիջեցին նրանց։

Թող շարունակական լինեն այսպիսի միջոցառումները, որպեսզի աշակերտները իրենց զգան ավելի պատասխանատու ուսման գործին: Ժյուրին բարձր գնահատեց հաղթող թիմին և նրանք պարգևատրվեցին դպրոցի տնօրեն` Վ. Զուռնաչյանի կողմից։

Նյութը տրամադրել է «NOR» ռադիոյի կամավոր  Գոհար Աղջոյանը.