
Արտասահմանուծ գտնվող Վրաստանի քաղաքացիները մայիսի մեկից մինչև հունիսի մեկը Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիրը կստանան անվճար: Այս մասին տեղեկություն է տարածում Արդարդատության նախարարությունը:
«Անձնագրի անվճար ստացումը կարևոր զեղչ է արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների համար: Վրաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են արտասահմանում և ունեն ժամկետանց անձնագրեր, չեն կարողանում հատել սահմանը և կատարել իրավական տարբեր գործընթացներ, այդ թվում՝ ընտրական իրավունքի իրականացումը: Արդարադատության նախարարության ակցիայից օգտվելը կլուծի այդ խնդիրը» ,- նշված է Արդարադատության տան տարածած տեղեկությունում:1tv.ge