Այսօրվանից դպրոցներում սկսվում է առաջինդասարանցիների գրանցման երկրորդ փուլը, որը շարունակվելու է մինչև մայիսի 17-ը։
Երկրորդ փուլում դպրոցում գրանցվել են այն երեխաները, որոնց քույրը կամ եղբայրը սովորում է նույն դպրոցում և նաև այն երեխաները, որոնց ծնողները նույն դպրոցի աշխատակիցներ են։
Գրանցման երկրորդ փուլում երեխային գրանցելու համար ծնողը կամ երեխայի օրինական ներկայացուցիչը պետք է դիմի և ներկայացնի երեխայի փաստաթղթերը։
Առաջին դասարան մուտք գործելու իրավունք ունի այն երեխան, ում 6-ամյակը լրացած կլինի մինչեւ սեպտեմբերի 16-ը:
Գրանցման երրորդ փուլը դպրոցներում հնարավոր կլինի անցնել մայիսի 21-ից մինչև հունիսի 12-ը ներառյալ:
Կրթության նախարարության տեղեկությամբ, երկրի մասշտաբով դպրոցներում առաջինդասարանցիների համար հաշվի է առնված 59 հազար տեղ: