Թբիլիսիում մթնոլորտային օդի աղտոտման պատճառը ավտոտրանսպորտային միջոցների արտանետումն է,- այս մասին ասվում է խորհրդարանի միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների կոմիտեի կողմից պատրաստված զեկույցում, որը վերաբերում է մայրաքաղաքում մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներին:
Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությամբ, մինչև 2019 թվականի վերջը հասարակական տրանսպորտը կփոխարինվի նոր, արդի միջոցներով: Միջավայրի պաշտպանության կոմիտեն կիսում է պետական աուդիտի ծառայության կարծիքը տալիս հանձնարարական, որ միկրոավտոբուսների և ավտոբուսների տեխնիկական վիճակի, ինչպես նաև տեխնիկական զննում անցնելու պարտականության կատարման մոնիտորինգը խստացվի: