Սկսվել է կարտոֆիլի ցանքը

Սկսվել է կարտոֆիլի ցանքը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում հացահատիկի ցանքի աշխատանքները ավարտվեցին եւ սկսվել է կարտոֆիլի ցանքը:

Որոշները ցանում են խոշոր տեխնիկայով, իսկ ոմանք ձեռքով: Մարդիկ շտապում են ցանել որպեսզի անձրեւները չխանգարեն:

Ոմանք ցանում են հեկտարներով: Դա հանդիսանում է եկամտի հիմնական աղբյուր, իսկ ոմանք, մի քանի հա հողատարածք, որպեսզի շահույթ սրանան: Ջիգրրաշենի բնակիչներից մեկն ասում է, որ բիզնեսի մեջ այդքան մեծ ջանքեր եւ ֆինանսներ ներդնելը իմաստ չունի, քանի որ իրեն չի արդարացնում: Անցյալ տարի նա երկու հեկտար է ցանել, իսկ այս տարի մեկ հեկտար:

Սերգեյ Խոդիկյանի խոսքով, Մառնեուլիից եկող գնորդները նախընտրում են գնել կարտոֆիլի «Ֆալուգա» տեսակը: Կա նաեւ ոռոգման հետ կապված խնդիր եւ բերքի յուրացման խնդիր:

Ցանում են կարտոֆիլի տարբեր տեսակներ . «Ֆալուգա», «Ուլտրա» եւ «Ջելլի», սակայն մեծամասնությունը ցանում է Ջելլի: