Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի վիրահատությունից հետո Թվիթերում արած գրառումով պատմել է իր վիճակի մասին եւ շնորհակալություն հայտնել մաղթանքների համար։
«Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մեծ վախ ապրեցի, բայց հիմա ամեն ինչ կարգավորվում է։ Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների եւ սիրո համար»,- գրել է Կասիլյասը հիվանդանոցից՝ հրապարակելով նաեւ լուսանկար։
Հիշեցնենք, որ 37-ամյա Իկեր Կասիլյասը մայիսի 1-ի առավոտյան տեղի ունեցած «Պորտուի» մարզման ժամանակ սրտի կաթված է ստացել եւ վիրահատվել է (սրտի աջ պսակային զարկերակի ստենտավորում) Պորտուի հիվանդանոցներից մեկում։ Ամենայն հավանականությամբ, նա կավարտի կարիերան։ Կասիլյասը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Պորտուի» հետ։ news.am